-
Արքայազն ՈՒիլյամը բրիտանացի դիվանագետների հետ հանդիպմանը ելույթում անուղղակի հասկանալ է տվել, թե ինչ դիրքորոշում ունի թագավորական ընտանիքը ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի կարգավիճակի հարցում՝ գրում է The Guardian-ը։
-
Mehr գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կասկածի տակ է դնելու Իրանի խորհրդարանական ու փորձագետների խորհրդի ընտրությունները՝ հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին:
-
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կալիֆոռնիայում անդրադարձել է Սիրիայի խնդրին` նշելով. «Այս մասին խոսում եմ առանց հաճույքի. սա իմ ու Պուտինի մրցակցության հարց չէ: Մենք պետք է համագործակցենք մարդկանց տառապանքները, բռնություններն ու զանգվածային գաղթը դադարեցնելու համար»:
-
ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային և Սիրիայի Քրդական դեմոկրատական միության ռազմական թևին, ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներին նվազեցնել հյուսիսային Սիրիայում աճող լարվածությունը՝ տարածաշրջանում իրենց գործողությունները դադարեցնելով՝ գրում է Hurriet Daily News-ը:
-
WikiLeaks-ն իր կայքում հրապարակել է ԵՄ-ի՝ փախստականների հոսքի դեմ պայքարի գաղտնի զեկույցի տվյալները։
-
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) սպառնացել է ռազմական գործողությունները գյուղական բնակավայրերից տեղափոխել Թուրքիայի քաղաքներ` ի պատասխան իրենց նկատմամբ թուրքական իշխանությունների ճնշումների՝ ասել է կուսակցության նախագահ Մուրադ Քարայըլանը:
-
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:
-
Հայաստանի էներգետիկ համակարգը ֆինանսական կայուն վիճակում է՝ ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Moody's միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
-
«ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումից արձագանքել են Սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» կազմակերպության հայտարարությանը։
-
Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ անդամավճարները մուծելու համար: